Մարգո Ռոբին կարող է խաղալ Փիթեր Փենի մասին նոր ֆիլմում

20:04   1 փետրվարի, 2020

Հոլիվուդյան դերասանուհի Մարգո Ռոբին Disney ստուդիայի Փիթեր Փենի մասին պատմող նոր ֆիլմում հնարավոր է մարմնավորի Դին-Դին փերու կերպարը։ Այս մասին հայտնում է The Illuminerdi-ն։

Հրատարակության համաձայն՝ ներկայում ռեմեյքի պրոդյուսերները բանակցություններ են վարում արտիստուհու հետ:

Հայտնի է, որ «Փիթերն ու Վենդին» ֆիլմը էկրաններին կհայտնվի 2021 թվականին։  Ֆիլմի ռեժիսորը կլինի Դեիիդ Լոուրին։

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE