14:41 2 փետրվարի, 2020Դերասանուհի Սոֆյա Պողոսյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Սոֆյան պատկերված է ամուսնու՝ դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ։ Գեղեցիկ զույգը մեղմ գրկախառնված է։ «Հարաբերությունը նշանակում է, որ դուք միավորվում եք՝ միմյանց ավելի լավը դարձնելու համար։ Հավատացեք միմյանց։ Աջակցեք միմյանց։ Եղեք նրանց խաղաղությունը, ոչ թե խնդիրը»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ դերասանուհին ներկայացրել էր իր ոճափոխությունը։ Հրապարակված կադրում Սոֆյան աֆրիկյան հյուսքերով էր, մեղմ ու նուրբ շպարով։ Նա երկնագույն բլուզ էր կրում, կապույտ վերարկու։ Հրապարակմանը կից դերասանուհին անգլերենով գրել էր․ «Նոր սանրված, նոր զգացողություններ»։ Հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ գրել դերասանուհուն. «շատ գեղեցիկ է», «Շատ է սազում»։