«Երեխայի պես էի ուրախացել երեկվա ձյունից: Վատ տրամադրությունս առավոտ վաղ սրբեց-տարավ». Նազենի Հովհաննիսյան

16:39   2 փետրվարի, 2020

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել ձյունառատ Երեւանից։ Մեկնաբանություններում Նազենին նշել է, որ երեխայի պես ուրախացել էր երեկվա ձյունից։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին ձմեռային հագուստով է։ «Երեխայի պես էի ուրախացել երեկվա ձյունից: Վատ տրամադրությունս առավոտ վաղ սրբեց-տարավ։ Ամեն ծառի եւ ճյուղի վրա մի ամբողջ ու չկրկնվող նկարչություն. Աստվա՜ծ իմ, որքան գեղեցիկ ես ստեղծել աշխարհը, որքան բազմազան ու չկրկնվող: Աշխարհում չկա իրար նման երկու ձյան փաթիլ անգամ... եզակի, անկրկնելի գեղեցկություն: Մարդն էլ է էդպես, որպես անհատ` միշտ տարբեր ու եզակի, որպես «մասսա»... անհասկանալի մի «ձնակույտ», որ մեջ խորտակվում կամ ցեխախառը կորչում են անհատները: Պինդ է պետք պահել «ողնաշարը» . էության հիմքն է:

Ինձ թվում է` խնդիրները սկսվում են հենց նրանից, որ մենք կորցնում ենք մեր միջի երեխային, եւ ի՞նչ կապ ունի քանի տարեկան ենք` որքան էլ ծանր լինի հոգսը, պետք է ՎԱՌ պահել չարաճճի, տարբեր, ու ամենափոքր բանից ուրախացող երեխային մեր մեջ: Հ.Գ. եւ առահասարակ. գերադասելի է, որ ձմռանը ՁՅՈՒՆ ԳԱ»,- գրել է նա։



© NEWS.am STYLE