20:07 2 փետրվարի, 2020Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն Ինսպանիայում արված լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում ոճային երգչուհին առօրյա կերպարում է՝ սեւ վերարկու, նույն գույնի շարֆ եւ գլխարկ։ Կերպարն ամբողջացրել է խոշոր արեւային ակնոցը։ «+15 աստիճան։ Բարի առավոտ»,- հրապարակումը մակագրել է նա։ Հետեւորդները հաճոյախոսություններ են արել նրան. «Ոճային, գեղեցիկ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին ոճային զգեստ էր կրում, որը զարդարված էր սեւ գոտիով։ Նա արձակել էր մազերը, որպես աքսեսուար՝ սեւ գլխարկ ընտրել։ Ի դեպ, Աստղիկն այս իրը հաճախ է օգտագործում իր կերպարներում։ Երգչուհին արտահայտիչ շպար էր ընտրել, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ էին գրել՝ նշելով, որ նա միշտ ոճային է։
Գլխավոր լուսանկարը՝ @gorrobertovich