23:45 2 փետրվարի, 2020Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին բաց գույնի ջինսե տաբատ է կրում եւ սպիտակ բլուզ, որը բաց է ուսի հատվածում։ Լիան արձակել է մազերը, նուրբ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ ականջօղեր եւ վզնոց, ինչպես նաեւ սպիտակ երկարաճիտները։ «02.02.2020. ֆանտաստիկ օր յուրօրինակ հոգիների համար»,- մեկնաբանություններում ռուսերենով գրել է նա։
View this post on Instagram
Օրեր առաջ հրապարակված հոլովակում դերասանուհին փողոցում էր։ Լիան արձակել էր մազերը, սեւ պիջակ էր կրում, սպիտակ երկարաճիտներ։ Կերպարն ամբողջացրել էր սեւ փոքրիկ պայուսակը։ «Ես քաղց ունեի տեսնելու այն, ինչ տեսնել է պետք , ծարավ՝ հասկանալու այն, ինչ պետք է հասկանալ» ,- հրապարակմանը կից գրել էր նա։