Ամուսնությունից 12 օր անց Պամելա Անդերսոնն ու Ջոն Փիթերսը բաժանվել են

22:06   2 փետրվարի, 2020

Ամերիկացի դերասանուհի Պամելա Անդերսոնը եւ հոլիվուդյան կինոպրոդյուսեր Ջոն Փիթերսն ամուսնությունից 12 օր անց բաժանվել են, հայտնում է The Hollywood Reporter-ը։

Պարբերականի հաղորդմամբ՝ զույգը «դադար» է վերցրել հարաբերություններում։ Դերասանուհուն մոտ կանգնած աղբյուրը պատմել է, որ զույգը դեռ չի ներկայացրել փաստաթղթերն ամուսնության մասին վկայականի համար։

«Մենք դադար ենք վերցնում՝ վերագնահատելու այն, ինչ ցանկանում եք կյանքից ու մեկս մյուսից։ Կյանքը ճանապարհորդություն է, իսկ սերը՝ գործընթաց։ Հաշվի առնելով այս ունիվերսալ ճշմարտությունը՝ մենք որոշում ենք կայացրել հետաձգել ամուսնության մասին վկայականի ձեւակերպումը»,- ասված է Անդերսոնի հայտարարության մեջ։

Զույգը խնդրել է չխառնվել իր անձնական կյանքին

Աղբյուրը՝ Gazeta.ru

Լուսանկարները՝ AFP PHOTO/Daniel LEAL-OLIVAS,

Carmelo Redondo,Vince Bucci/Getty Images, Etonline



© NEWS.am STYLE