«Տիգրանը չի հասկանում, երբ մայրս հայերեն է խոսում». Սիմոնյանը պատմել է համշենական արմատների մասին (վիդեո)

12:11   3 փետրվարի, 2020

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պատմել է իր ծագման մասին՝ նշելով, որ համշենահայ է։ Սիմոնյանն Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում նրա մայրը՝ Զինաիդա Սիմոնյանը, Լաուրա Քեոսայանի ծննդյան օրը հայկական ժողովրդկան երգ է կատարում՝ «Դլե Յաման»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Маргарита Симоньян (@_m_simonyan_)

Հրապարակման մեկնաբանություններում հետեւորդներից մեկը Սիմոնյանին հարց է ուղղել նրա ծագման մասին։ «Այո՛, ես համշենահայ եմ։ Համշենի բարբառը հասկանում եմ։ Եվ այն շատ է տարբերվում հայերենից, որով խոսում են Հայաստանում։ Օրինակ՝ Տիգրանը չի հասկանում, երբ մայրս հայերեն է խոսում»,- պատասխանել է RT-ի գլխավոր խմբագիրը։

Ի դեպ, հարցազրույցներից մեկում Մարգարիտա Սիմոնյանը խոստովանել է, որ չի տիրապետում հայերենին, սակայն իր երեխաները խոսում են նախնիների լեզվով։



© NEWS.am STYLE