«Երկուշաբթին թեթեւ է, իսկ ծանրացնողը մենք ենք». Դիանա Գրիգորյան

11:41   3 փետրվարի, 2020

Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում Դիանան սպիտակ շապիկ է կրում։ Նա հավաքել է մազերը ու մեղմ շպարով է։ Կերպարն ամբողջացնում են նուրբ ականջօղերը։ «Երկուշաբթին թեթեւ է, իսկ ծանրացնողը մենք ենք։ Հաղթական»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Դիանան սեւ, կարճ զգեստ էր կրում, որն անռանձնանում էր հետաքրքիր թեւքերով։ Դիանան արձակել էր մազերը, պարզ սանրվածքով էր, իսկ կերպարն ամբողջացրել էր արտահայտիչ շպարով։ «Օ, այդ ծանր ածխատանքային օրերը»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE