«Ամենաանկեղծ ու մաքուր սերը». Լիլիթ Բասյանի ջերմ լուսանկարը

15:15   3 փետրվարի, 2020

Սննդաբան Լիլիթ Բասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լիլիթը պատկերված է որդու՝ Ալեքսի հետ։ Նրանք նմանատիպ նախշերով հագուստ են կրում, իսկ երիտասարդ մայրիկը ջերմ մակագրել է լուսանկարը. «Ամենաանկեղծ ու մաքուր սերը։ Իմ ամենաթանկ մարդուկ՝ իմ Ալեքս»։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին մարզասրահում։ Լիլիթը սպորտային կերպարում էր, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Գիտե՞ք ինչումն է հաջողության գաղտնիքը. գտնել քո կոչումն ու նվիրել դրան ամբողջ կյանքդ: Ես երջանիկ եմ, գիտե՞ք ինչու. իմ ամբողջ ժամանակը ես տալիս եմ իմ որդուն ու իմ աշխատանքին, իսկ իմ աշխատանքն օգտակար է մարդկանց համար: Հենց դու քո բոլոր ուժերը նվիրես կոչմանդ, կյանքդ կբարելավվի, բոլոր ցանկություններդ կսկսեն իրականանալ իրենք իրենցով: Ամենադժվարը հասկանալն է, թե որն է քո կոչումը: Ես այն գտել եմ: Հենց դուք գտնեք այն, աշխարհը ձեր շուրջը կգունավորվի ամենաանսովոր գույներով: Դուք կսկսեք արթնանալ ապրելու և աշխատելու ցանկությամբ»:



© NEWS.am STYLE