Միլա Յովովիչը երրորդ անգամ մայր է դարձել

14:19   3 փետրվարի, 2020

Հոլիվուդյան դերասանուհի Միլա Յովովիչի դուստրը՝ Էվա Գաբո Անդերսենը, Instagram-ում ուրախալի լուր է հայտնել. մի քանի ժամ առաջ նրա մայրը աղջկա է լույս աշխարհ բերել։

«Բարի գալուստ աշխարհ, իմ նոր քույր՝ Օշիան։ Մենք քեզ սիրում ենք»,- ընտանեկան համատեղ լուսանկարը մակագրել է նա։

Դերասանուհի եւ ռեժիսոր Փոլ Անդերսոնն արդեն երկու դուստր ունեն՝ տասներկուամյա Էվան եւ չորսամյա Դաշիելը։ Ավելի վաղ Միլան որոշել էր իր սպասումների ու բարդությունների մասին հայտնել սոցիալական ցանցերում եւ պատմել էր, որ հղիության վերջին ամիսն իր համար իսկական փորձություն էր։

«Նրանց համար, ովքեր դեռ չգիտեն, ես պատրաստվում եմ լույս աշխարհ բերել երրորդ երեխային։ Եվ չեմ դադարում շնորհակալ լինել, որ կարողացել եմ հղիանալ՝ հաշվի առնելով իմ տարիքը։ Բայց, Աստված իմ, ես արդեն պատրաստ եմ ծննդաբերել։ Երկու շաբաթ է մնացել այն պահին, երբ մենք կողջունենք մեր նոր փոքրիկ մարդուն, եւ յուրաքանչյուր կին, որը երբեւէ ծննդաբերել է, գիտի՝ որքան ծանր է վերջին ամսվա ընթացքում»,- գրել էր Միլան։



© NEWS.am STYLE