Մեգան Մարքլն իր առաջին մեծ դերը խաբեությամբ է ստացել

17:12   3 փետրվարի, 2020

Արքայազն Հարիի կինը՝ Մեգան Մարքլը, խոստովանել է, որ ճանաչման է հասել խաբեությամբ, գրում է The Sun-ը։

«Ֆորս մաժորներ» սերիալի քասթինգի ընթացքում, որն արդյունքում նրան հայտնի դարձրեց, Մեգան Մարքլը խաբել է՝ հայտարարելով, որ ԱՄՆ կինոդերասանների Գիլիդիայի անդամ է՝ դեր ստանալու համար։ Դերասանուհին նշել է, որ այդ պահին իրեն իսկական խաբեբա է զգացել։

Картинки по запросу

Մինչեւ 2016թ.-ը Մեգանը դերասանական գործունեությամբ է զբաղվել։ Եվ նրան մեծ հայտնիություն է բերել Ռեյչել Զեյնի դերը «Ֆորս մաժորներ» հեռուստասերիալում։ 2018թ.-ի մայիսին նա ամուսնացել է արքայազն Հարիի հետ։

Թագավորական պարտականությունները վայր դնելուց հետո Մեգանը կարող է վերադառնալ դերասանությանը։ Արեւմտյան բազմաթիվ լրատվամիջոցներ հայտարարել են, որ Մեգանը հույս ունի դառնալ Netflix-ով հեռարձակվող «I Do, Redo» իրապատում-շոուի հաղորդավարուհին։ Այժմ աշխատանք ստանալու համար նա հազիվ թե ստիպված կլինի ինչ-որ մեկի խաբել։



© NEWS.am STYLE