«Ես պարզապես չափազանց հանգամանորեն եմ պատրաստվում դուրս գալուն». «Առաջին ալիքն» ազդարերել է Քսենիա Սոբչակի նոր շոուն

23:14   3 փետրվարի, 2020

Ռուսաստանի «Առաջին ալիքը» հայտնել է Քսենիա Սոբչակի նոր շոուի մասին։ Հոլովակը, որը հրապարակվել է հեռուստաալիքի կայքում եւ նրա Instagram-յան էջում, դարձել է անոնսի շարունակությունը, որի առաջին սերիան ցույց են տվել նախորդ տարվա սեպտեմբերին։

Հաղորդման պրոմոհոլովակում, որը նկարահանել է ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովը, Սոբչակը պատկերված է լոգասենյակում։ Այդ պահին նրա զանգահարում է ինչ-որ Անդրեյ, որը բողոքում է, որ հաղորդավարուհին խորտակել է իրեն։ Ըստ ամենայնի՝ Սոբչակը խնդիրներ «ունի» Անդրեյ Մալախովի եւ նրա «Пусть говорят» շոուի հետ։

«Ներիր։ Ես պարզապես չափազանց հանգամանորեն եմ պատրաստվում դուրս գալուն։ Ի դեպ, քեզ վերանորոգումը չէր խանգարի»,- ասում է նա։ Շոուի անունն ու թողարկման հստակ ժամկետը չեն նշվում։



© NEWS.am STYLE