«Ամենակարեւորը`զգալ միմյանց եւ ավելի շատ ծիծաղել». Լուսինե Թովմասյան

18:39   3 փետրվարի, 2020

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը հաճախ է ընտանեկան ջերմ լուսանկարներ հրապարակում։

Այս անգամ եւս Լուսինեն ժպիտ պարգեւող կադրեր է հրապարակել։ Լուսանկարներում նա պատկերված է ամուսնու հետ։ «Կարեւոր չէ, թե ինչի վրա ես ծիծաղում: Ամենակարեւորը`զգալ միմյանց եւ ավելի շատ ծիծաղել»,- գրել է նա։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել նրանց. «Ներդաշնակություն», «Ինչ լավն եք, անսահման սեր ու երջանկություն ձեզ»։ 

Ավելի վաղ հրապարակված կարդերն արվել էին Վրաստանում՝ գիշերային Բթիլիսիի ֆոնին։ Զույգը մեղմ գրկախառնված էր։ «Մի անգամ Թբիլիսիում»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր Լուսինեն, իսկ հետեւորդները հաճոյախություններ էին գրել նրան. «Ներդաշնակություն», «նա անհավանական գեղեցիկ է»։



© NEWS.am STYLE