«Կբաժանվեմ». Ժաննա Լեւինան Մարտիրոսյանին արգելել է նմանվել Նագիեւին

15:38   3 փետրվարի, 2020

Կատակերգու Գարիկ Մարտիրոսյանը Դմիտրի Նագիեւի ոճի նոր ակնոց է գնել եւ որոշել նմանակել նրան, ինչն ակնհայտորեն դուր է եկել ոչ բոլորին։

«Մանկուց երազել եմ նման լինել իմ կուռքին՝ Դմիտրի Նագիեւին։ Նմա՞ն եմ։ Թե դեռ հարկավոր է մարզվել»,- հոլովակը մակագրել է Մարտիրոսյանը՝ առաջարկելով նմանության աստիճանի համար քվեարկել մեկից մինչեւ տասը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Гарик Мартиросян (@martirosian_official)

Գրեթե բոլոր հետեւորդները հիացել են զվարճալի հոլովակով, բացի հումորիստի կնոջից՝ Ժաննա Լեւինայից. նրան այդ նմանությունն ակնհայտորեն դուր չի գալիս։ «Նման չես։ Մի մարզվիր։ Կբաժանվեմ»,- գրել է Ժաննան։

Իսկ Գարիկին զվարճացրել է հետեւորդներից մեկի մեկնաբանությունը. «Նման չես։ Միայն կիսով չափ ես ճաղատ»։



© NEWS.am STYLE