Բիլ Մյուրեյը վերադարձել է «Արջամկան օրը». տեսանյութը Youtube-ի թոփերում է

22:46   3 փետրվարի, 2020

Հոլիվուդյան դերասան Բիլ Մյուրեյը, որն «Արջամկան օրը» ֆիլմում խաղացել է գլխավոր դերը, կրկին դարձել է կուլտային ֆիլմի հերոսը։ Jeep ընկերությունը գովազդային հոլովակ է թողարկել, որում Մյուրեյը կրկին ապրում է այդ օրը։ Տեսանյութը Youtube-ի թոփի երկրորդ հերիզոնականում է՝ Շակիրայի ու Բեյսոնսեի կատարումից անմիջապես հետո։

Ըստ սյուժեի՝ դերասանն արթնանում է Սոնիի եւ Շերի «I Got You Babe» երգի հնչյունների ներքո եւ արագ հասկանում՝ ինչ է կատարվում։ Նա հանդիպում է հին ծանոթներին ու ջենտլմեններից գողանում Ֆիլ արջամկանը, որի հետ շրջում է գովազվող ավտոմեքենայով։



© NEWS.am STYLE