«Հիասքանչ». Սրբուկի ձմեռային կերպարը

19:44   3 փետրվարի, 2020

Երգչուհի Սրբուկը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին ձմեռային տաք բլուզ է կրում։ Նա արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը։ Երգչուհու հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել նրան. «Սիրում եմ յուրատատուկ նրբությունդ, Սրբուկ», «Հիասքանչ»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Սրբուկը դարչնագույն տաբատ է կրում, մուգ գույնի բաճկոն։ Նա հավաքել էր մազերը եւ հետաքրքիր ակնոց ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ ականջօղեր եւ վզնոց։ Թեեւ «Եվրատեսիլ 2019» մրցույթին Հայաստանը ներկայացրած երգչուհին լուսանկարը չէր մեկնաբանել, հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ անել նրան։ «Սիրուն», «տիեզերական»,- գրել էին նրանք։

Լուսանկարը՝ @griglusphoto



© NEWS.am STYLE