«Հրաշք աղջիկ». Լիա Զախարյանը՝ ոճային կերպարում

21:41   3 փետրվարի, 2020

Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լիան բաց գույնի ջինսե տաբատ է կրում եւ սպիտակ շապիկ։ Նա ոճային պիջակ է ընտրել, նախապատվություն տվել բարձրակրունկ կոշիկներին։ Դերասանուհին կադրերը չի մեկնաբանել, փոխարենը հետեւորդները հաճոյախոսություններ են գրել նրան. «Հրաշք աղջիկ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին բաց գույնի ջինսե տաբատ էր կրում եւ սպիտակ բլուզ, որը բաց էր ուսի հատվածում։ Լիան արձակել էր մազերը, նուրբ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ ականջօղեր եւ վզնոց, ինչպես նաեւ սպիտակ երկարաճիտները։ «02.02.2020. ֆանտաստիկ օր յուրօրինակ հոգիների համար»,- մեկնաբանություններում ռուսերենով գրել էր նա։

Լուսանկարը՝ Արա Պողոսյան



© NEWS.am STYLE