«Lady in Red». Աստղիկ Սաֆարյանի հմայիչ կերպարը

22:11   3 փետրվարի, 2020

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Իսպանիայում։

Instagram-յան էջում հրապարկված կադրերում երգչուհին միջին երկարության կարմիր զգեստ է կրում, որն առանձնանում է հետաքրքիր կտրվածքով։ Աստղիկն այն  համադրել է գոտու, սեւ վերարկուի, նույն գույնի երկարաճիտ կոշիկների ու պայուսակի հետ։ «Կարմիր կրող աջիկը»,- լուսանկարներից մեկը մեկնաբանել է Աստղիկը։ Հետեւորդները հաճոյախություններ են գրել նրան. «Շատ գեղեցիկ», «Պարզապես ֆանտաստիկ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում ոճային երգչուհին առօրյա կերպարում էր՝ սեւ վերարկու, նույն գույնի շարֆ եւ գլխարկ։ Կերպարն ամբողջացրել էր խոշոր արեւային ակնոցը։ «+15 աստիճան։ Բարի առավոտ»,- հրապարակումը մակագրել էր նա։ Հետեւորդները հաճոյախոսություններ էին արել նրան. «Ոճային, գեղեցիկ»։

Գլխավոր լուսանկարը՝ @gorrobertovich 



© NEWS.am STYLE