Իրինա Շեյքը ներքնազգեստով՝ Պենելոպա Քրուսի խենթացնող տեսանյութում

11:44   1 օգոստոսի, 2013

Ռուսական մոդել Իրինա Շեյքը նկարահանվել է L’Agent by Agent Provocateur գովազդային հոլովակում: Հարկ է նկատել, որ գովազդվող ներքնազգեստի դիզայները, ինչպես նաեւ հոլովակի ռեժիսորը Պենելոպա Քրուսն է: Այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ դրանում գլխավոր դերը բաժին է ընկել նրա ամուսնուն՝ Խավիեր Բարդեմին, ով գայթակղում է Իրինային:

«Շնորհակալ եմ Պենելոպա Քրուսին՝ իր հետ աշխատելու հնարավորություն ընձեռելու համար, եւ շնորհակալություն Էդուարդո Քրուսին՝ երաժշտության համար: Հուսով եմ՝ հոլովակը ձեզ դուր կգա: Համբուրում եմ»,- Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Շեյքը:

Հիշեցնենք, որ Իրինա Շեյքը միացել է դիզայներ Մարկ Ջեյքոբսի հայտնի բարեգործական արշավին, որը կոչվում է «Պաշտպանիր մաշկը, որում ապրում ես»:

Մարկ Ջեյքոբսը բարեգործական նախագիծը սկսել է 2006 թվականից՝ Նյու Յորքի Քաղցկեղի ինստիտուտի հետազոտությունների ֆինանսավորմանն օժանդակելու նպատակով:

Մարզաշապիկների վաճառքից ստացված ամբողջ հասույթը տրամադրվում է նշված ինստիտուտին՝ մաշկային քաղցկեղի ոլորտում հետազոտությունները շարունակելու նպատակով:



© NEWS.am STYLE