Սպիտակ կավի օգտակար հատկանիշները

18:17   15 փետրվարի, 2020

Սպիտակ կավի հիմնական եւ ամենակարեւոր հատկանիշը ծակոտիները մաքրելն ու յուղոտ մաշկը չորացնելն է։ Այն կլանում է մաշկի ավելորդ յուղը՝ վերացնելով մաշկի մակերերսին եւ խորքերում կուտակված կեղտը։ Սակայն սպիտակ կավը օգտագործում են ոչ միայն կոսմետոլոգիայի ոլորտում, այլ բժշկության մեջ՝ հակաբորբոքային քսուքներ պատրաստելիս։

Եթե յուղոտ մաշկ ունեք, ապա կարող եք փորձել հետեւյալ դիմակը։

Դիմակի պատրաստման համար հարկավոր է 3 թեյի գդալ սպիտակ կավը խառնել վայրի սուսամբարի կամ ծիծեռնախոտի թուրմի մեջ (բայց կարելի է նաեւ սովորական ջուր օգտագործել)։ Արդեն կարելի է ստացված դիմակ քսել մաքուր դեմքին եւ թողնել 15-20 րոպե։ Սահմանված ժամանակից հետո պետք է տաք ջրով լվանալ դեմքը, իսկ վերջում խոնավեցնող կրեմ քսել։

Բայց սպիտակ կավը կարելի է օգտագործել նաեւ մազերի համար միջոցներ պատրաստելիս։ Պատրաստման համար անհրաժեշտ է 2-3 ճաշի գդալ սպիտակ կավ, քիչ քանակությամբ երիցուկի կամ եղինջի թուրմ։ Ստացված զանգվածը սկզբում պետք է քսել գլխամաշկին, իսկ հետո տարածել մազերի ամբողջ երկայնքով։ 30 րոպե անց հարկավոր է լվանալ մազերը։ Այս գործընթացը կարելի է կրկնել շաբաթական մեկ անգամ։ Կավը սնուցում է մազերը։

Սպիտակ կավով կարելի է նաեւ հանգստացող վաննաներ ընդունել։ Եթե հոգնել եք եւ հանգստի կարիք ունեք, ապա կարելի է սպիտակ կավով վաննաներ ընդունել։ Սկզբում քիչ քանակությամբ, հետո ավելի մեծ չափաբաժիններով պետք է սպիտակ կավը լցնել եթերային յուղերով (վարդ կամ նարդոս) լի վաննանայի մեջ։ Նման վաննաներ պետք է ընդունել քնելուց առաջ. դրա օգնությամբ դուք նորածին մանուկի պես կքնեք ամբողջ գիշեր։

 



Աղբյուրը՝ Woman.ru



© NEWS.am STYLE