Ապուրներով դիետա

17:08   16 փետրվարի, 2020

Մարդու սննդակարգը մեծ ազդեցություն կարող է ունենալ նրա քաշի եւ կենսակերպի վրա։ Հետեւաբար առաջին հերթին պետք է մեծ ուշադրություն դարձնել սննդակարգին եւ օգտագործված սննդի որակական հատկանիշներին։

Ապուրային դիետաները կարող են օգնել ճարպերն այրելու եւ ավելորդ քաշից ազատվելու հարցում. ընդ որում, առանց քաղցած մնալու։  Այսօր ապուրային դիետաների տարբեր տեսակներ կան՝ բարդ եւ պարզ, խիստ եւ ոչ այնքան, երկարաժամկետ եւ կարճաժամկետ, թանկարժեք եւ ավելի հասանելի։ Ուստի, յուրաքանչյուրը կարող է ընտրել իրեն համապատասխան տեսակը։

Դիետիկ ապուրները պատրաստվում են բանջարեղենի տարբեր տեսակներով, որոնք օգնում են ազատվել ավելորդ կիլոգրամներից  եւ վերականգնել կազմվածքի գեղեցկությունը, օրգանիզմը հարստացնել վիտամիններով եւ միկրոէլեմենտներով, նպաստում են օրգանիզմի մաքրմանը, ամրապնդում են իմունիտետը եւ լուծում են առողջական շատ այլ խնդիրներ։

Դիետիկ են համարվում սոխով, նեխուրով, եգիպտացորենով, ավոկադոյով, լոլիկով եւ բանջարեղենի շատ այլ տեսակներով (այն մթերքը, որը ճարպեր չի պարունակում) պատրաստվող ապուրները։ Նման դիետիկ ապուրները օգտագործում են օրական 3-4 անգամ։

Ճիշտ է, թվում է՝ շատ թեթեւ եւ հեշտ կիրառելի դիետա է, սակայն այն պետք  է պահել 7-10 օր, ոչ ավելի։ Արդյունքում դուք կազատվեք 5 կգ.-ից։

 

 

Աղբյուրը՝ hochu.ua



© NEWS.am STYLE