Ամեն դեպքում ընկերնե՞ր. Շեյքն ու Քուփերը հանգիստ շփվել են հանրության առաջ ու նույնիսկ լուսանկարվել

10:18   4 փետրվարի, 2020

Կես տարուց մի փոքր ավելի է՝ Իրինա Շեյքն ու Բրեդլի Քուփերը բաժանվել են, ինչը բուռն քննարկումներ էր առաջացրել այն թեմայով, թե ով է ճիշտ, ով՝ մեղավոր։

Ռուսական հանրությունը նույնիսկ յուրօրինակ ֆլեշ-մոբ էր սկսել Լեդի Գագայի էջում՝ ի աջակցություն Իրինայի։ Իրինան ու Բրեդլին լռություն էին պահպանում, եւ միայն վերջերս է սուպերմոդելը կարճ մեկնաբանել չորս տարի տեւած սիրավեպը։ Քուփերին, ի դեպ, այդ խոսակությունները դուր չեն եկել, եւ ըստ ինսայդերների՝ նա նույնիսկ զգուշացրել է Շեյքին՝ ավելորդ բաներ մի խոսիր...

Նախկին սիրահարները հանրության առաջ առհասարակ միասին չէին հայտնվում՝ խուսափելով հրապարակային սկանդալներից եւ կարողանալով հերթով ժամանակ անցկացնել դստեր՝ Լեայի հետ։

Շատերն էին կարծում, թե Իրինան ու Բրեդլին բաժանվել են «սառը պատերազմի» կարգավիճակով, սակայն որքան մեծ էր հանրության զարմանքը, երբ «BAFTA 2020» մրցանակաբաշխությանը հաջորդած երեկույթին զույգն այնպիսի վարքագիծ է դրսեւորել, կարծես ոչինչ տեղի չի ունեցել։

Նրանք չեն խուսափել միմյանցից եւ նույնիսկ միասին լուսանկարվել են։ Ինսայդերներից մեկը թեժացրել է իրավիճակը. նրա խոսքով՝ հերոսները «չեն կարողացել կշտանալ միմյանց նայելուց»։ Եվ ինչպես կարելի էր աչք կտրել Իրինայից, որը կրում էր Ռիկարդո Տիշիի զգեստը։

Լուսանկարները՝ James Kelly/British Vogue, Getty Images



© NEWS.am STYLE