ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   12 փետրվարի, 2020

ԽՈՅԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս հիշել ձեր գաղտնի տաղանդերի մասին եւ ցուցադրել դրանք ձեր սիրելիին: 

ՑԼԵՐ

Օրը բարենպաստ է տունը կարգի բերելու համար: Գործընթացն ավելի հաճելի դարձնելու համար, խնդրեք սիրելիին, որպեսզի նա օգնի ձեզ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Օրը բարենպաստ է նոր ծանոթությունների համար: Հավանականությունը մեծ է, որ նոր ծանոթներ ձեռք կբերեք փողոցում, մետրոյում... որտեղ պատահի: 

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս չլսել ձեր ներքին ձայնին, քանի որ այն հաստատ ձեզ դավաճանելու է: Նախընտրելի է հետեւել ձեր սիրելի անձնավորության ներքին ձայնին կամ Նրա խորհրդին: 

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Բավականին դժվար եւ անհանգիստ օր է ձեզ սպասվում: Ձեզ նաեւ կանհանգստացնի ձեր սիրելի անձնավորության տարօրինակ պահվածքը:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր ընտրյալը անուշադրության կմատնի ձեզ: Սակայն աստղերը հուշում են, որ պետք չէ հիասթափվել եւ հարկավոր է ավելի հանդուրժող լինել:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեզ հնարավորություն կտրվի ձեր սիրելի էակին համեմատել նախկին սիրեցյալի հետ: 

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր նոստալգիայի գիրկն ընկնելու օր է: Դուք կվերհիշեք ձեր հարաբերությունները նախկին սիրեցյալների հետ եւ կցանկանաք, որ դրանք նորից կրկնվեն՝ նույնիսկ եթե ձեր անձնական կյանքում այժմ ամեն ինչ շատ լավ է:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Եթե հիմա անձնական կյանքում խնդիրներ կան, հիշեք, որ դրանք հավերժ չեն: Շուտով ամպերը հեռանալու են՝ տեղ բացելով երջանկության եւ սիրո համար: 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր չեք ցանկանա անգամ գրկել նրան, քանի որ պարզելու եք, որ ձեր սիրելի էակը խաբել է ձեզ: 

ՋՐՀՈՍՆԵՐ

Բավականին հանգիստ օր է ձեզ սպասվում: Աստղերը խորհուրդ են տալիս օգտնվել եւ վայելել դրական տպավորություններով եւ լիցքերով լի այս օրը:

ՁԿՆԵՐ

Այսօր անսպասելիորեն կստանաք նամակ, որը կփոխի ձեր ամբողջ կյանքը: 



© NEWS.am STYLE