Կարճ, ոճային զգեստ, բարձրակրունկներ. Անելյա Գուբրյանի հմայիչ լուսանկարը

10:49   4 փետրվարի, 2020

Մոդել, դերասանուհի Անելյա Գուբրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր երեկոյան կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում մոդելը սեւ, կարճ զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Անելյան այն համադրել է նույն գույնի երկարաճիտ կոշիկների հետ։ Մոդելն արձակել է մազերը, վառ շպար ընտրել՝ նախապատվություն տալով կարմիր շրթներկին։

Ավելի վաղ հրապարակված կադրերում մոդելը ցույց էր տվել street style-ը. նա ջինսե տաբատ էր կրում եւ զոլավոր վերնաշապիկ։ Անելյան դրանք համադրել էր սեւ կաշվե բաճկոնի եւ սպիտակ սպորտային կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ փոքրիկ պայուսակ եւ սեւ գլխարկ։ Մեկնաբանությունների հատվածում մոդելը մի քանի հեշթեգ էր օգտագործել, այդ թվում «Թբիլիսի, ես սիրում եմ քեզ», «street style», «զգա պահը»։



© NEWS.am STYLE