Հայտնի է՝ ինչ տեսք ունի Գոհար Ավետիսյանի ապագա երեխայի հայրը

12:28   4 փետրվարի, 2020

Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը պատասխանել է հղիության եւ ապագա երեխայի հոր վերաբերյալ հետեւորդների հարցերին։ Հարսանիք չի եղել, սիրահարները պարզապես «լուռ ու մունջ» սկսել են միասին ապրել։ «Հայերի մոտ ՔԿԱԳ-ն այնքան կարեւոր չէ, որքան ընտանիքի հավանությունը»,- պատմել է Գոհարը։

Գոհարի երեխայի հայրը, չնայած սիրելիի հայտնիությունից, խուսափում է հրապարակայնությունից։ Այն աստիճանի, որ մի քանի ամիս անց՝ Gender reveal party-ին, երեխայի սեռի մասին տեղեկություն պարունակող փուչիկը Գոհարն ինքը կպայթեցնի։

Սակայն Telegram-յան «Светские хроники» ալիքը փոքր հետաքննություն է անցկացրել եւ պարզել՝ ինչ տեսք ունի Գոհարի ամուսինը։

Գոհարն ավելի վաղ անհաջող ամուսնություն է ունեցել։ Ամուսնալուծությունից հետո նա կենտրոնացել է սեփական բիզնեսի ու մարմնի վրա. կարճ ժամանակվա ընթացքում նա ազատվել է 40 կիլոգրամից։



© NEWS.am STYLE