Նուրբ ու հմայիչ. Անուշիկ Ալավերդյան

13:49   4 փետրվարի, 2020

Երգչուհի Անուշիկ Ալավոդրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում նուրբ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին սեւ շապիկ է կրում։ Նա արձակել է երկար մազերը, նուրբ շպար ընտրել, որն ընդգծում է գեղեցկությունը։ «Բարի լույս։ Արեւոտ ու հաջողակ օր բոլորիս»,- հրապարակումը մակագրել է նա։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ արել երգչուհուն։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին կրում սեւ կոստյում էր կրում։ Նա գեղեցիկ սանրվածք էր ընտրել, արձակել մազերը։ Անուշիկը մեղմ շպար էր նախընտրել։ Երիտասարդ մայրիկի կերպարն ամբողջացնում էին գոտին, կրծքազարդն ու մեծ մատանին։ Հրապարակմանը կից նա գրել էր․ «Այսօրվա ելույթս չափազանգ զգացմունքային էր ու գեղեցիկ։ Հայրս միշտ ասում էր ու շարունակում է ասել ՝՝Դու չգիտես,միևնույնն է երգելու ես մերը՝ազգայինը՝ հայինը: Այսօր դա արեցի վերջապես ու ընդհանրապես,շատ նորություններ շուտով իմ կողմից»։



© NEWS.am STYLE