18:12 4 փետրվարի, 2020Սոֆի Դեւոյան կրտսերը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում պարուհի եւ դերասանուհի Սոֆին սեւ պիջակ է կրում։ Նա արձակել է մազերը եւ արտահայտիչ շպարով է, որն ընդգծել է գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ խոշոր ականջօղ եւ նուրբ մատանիներ։ «Ու ինչ էլ լինի, մենք անվերջ ենք...»,- գրել է նա։ Հրապարակմանն առաջիններից անդրադարձել է մոդել Անելյա Գուբրյանը։ «Շատ սիրուն»,- գրել է նա։

Օրեր առաջ հրապարակված կադրում Սոֆին կարմիր բլուզ էր կրում, սեւ գույնի վերարկու։ Նրա վարսերն արձակված էին։ Պարուհին նախընտրել էր նուրբ շպար։ Հրապարակմանը կից Սոֆին գրել էր․ «Լուրջը»։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու բազմաթիվ հաճոյախոսություններ գրել․ «շատ սիրուն եք, Սոֆի ջան։ Իրական շողացող արեգակ եք», «սիրուն», «գեղեցիկ»։