Տիմատիի մայրը պարզաբանել է՝ ինչու որդու հարսնացուին ընտանիքի մաս չի համարում

14:16   4 փետրվարի, 2020

Ռեփեր Տիմատիի մայրը՝ Սիմոնա Յունուսովան, մեկնաբանել է հետեւորդների մեղադրանքները, թե իբրեւ չի սիրում որդու նոր ընտրյալին՝ մոդել Անաստասիա Ռեշետովային։ Թեեւ Նաստյան նրան թոռ է պարգեւել՝ Ռամտիրին, Սիմոնան այնպիսի վարքագիծ է դրսեւորում, կարծես նրան իր ընտանիքի անդամ չի համարում։ Հետեւորդներից մեկը հետաքրքրվել է՝ ինչպես է նա վերավերվում որդու հարսնացուհին. «Ինչո՞ւ են էջում Նաստյայի լուսանկարն այդքան քիչ։ Այնպիսի զգացում է, որ դուք նրան ընտանիքի անդամ չեք համարում»։

«Երբեք դուստր ունենալու մասին չեմ երազել»,- Instagram-ում գրել է Յունուսովան։

Դա պարզություն չի մտցրել. ինչ-որ մեկը կարծել է, թե սա սարկազմ է, մյուսները շարունակել են մնալ այն կարծիքին, որ Տիմատիի մայրն ու նրա նոր սիրելին պարզապես միմյանց տանել չեն կարողանում, գրում է Starhit-ը։  



© NEWS.am STYLE