Բասկետբոլային հանդիպման՝ թափանցիկ բլուզով. Քենդալ Ջեններն անկեղծ հագուստով

17:43   4 փետրվարի, 2020

Արդեն մի քանի ամիս է՝ երկրպագուները քննարկում են Քենդալ Ջենների ու նրա նախկին սիրելիի՝ Բեն Սիմոնսի վերամիավորումը։ Սակայն զույգը չի շտապում պաշտոնական հայտարարություն անել։ Նրանք հաճախ են միասին ներկայանում հանրությանը, ինչն էլ ավելի է թեժացնում լուրերը։

Օրերս մոդելին նկատել են բասկետբոլային հանդիպման գնալիս՝ Բենին աջակցելու համար, որը խաղում է «Ֆիլադելֆիա Սեւենթի Սիքսերս» թիմի կազմում։ Միայն թե Քենդալն այնպիսի հագուստ է ընտրել, որ երիտասարդը հազիվ թե կարողանար խաղալ։

Մոդելը կապույտ ջինսե տաբատ էր կրում եւ թափանցիկ բլուզ։ Նա կերպարն ամբողջացրել էր Nike-ի սպորտային կոշիկներով (ամեն դեպքում, սպորտային իրադարձության էր գնում) եւ փոքրիկ, շագանակագույն պայուսակով։

Աղբյուրը՝ Elle

Լուսանկարները՝ Spashnews, Instagram/kendalljenner



© NEWS.am STYLE