Հերթական գովազդային գլուխգործոցը Կառա Դելեւինի մասնակցությամբ (ֆոտո)

16:17   1 օգոստոսի, 2013

Համացանցում հայտնվել են Fendi-ի աշուն-ձմեռ 2013/14 հավաքածուի գովազդային արշավի նոր կադրեր: Իտալական ապրանքանիշի հաջորդ սեզոնի հագուստի եւ աքսեսուարների նկարահանումները կատարել է անձամբ Կառլ Լագերֆելդը:

 

Նրան հաջողվել է հռոմեական պալացցոյի տանիքին 20-ամյա բրիտանական մոդել Կառա Դելեւինի եւ Սասկիա դե Բրաուի բազմաթիվ հաջող լուսանկարներ ստանալ: Նոր գովազդային արշավը կոչվում է Roman Skyline (Հռոմեական հորիզոն):

 

Ներկայում ամենապահանջված մոդելը կեցվածք է ընդունել Fendi-ի աշնանային հագուստով: Հավաքածուում ներառված են մորթե եւ կաշվե իրեր:

 

Ակնհայտ է, որ Կառան, որքան էլ շատերը խոսեն նրա մոդելային վիճելի տաղանդի մասին, բազմաթիվ դիզայներների, այդ թվում՝ Կառլ Լագերֆելդի սիրելին է: Իսկ այդ միայն մեկ բան է նշանակում. վարպետ Լագերֆելդի հետ Դելեւինը բազմաթիվ հորիզոններ է նվաճելու:



© NEWS.am STYLE