Փետրվարի պրեմիերաները. կինթատրոն հաճախել արժե

20:39   4 փետրվարի, 2020

«Գիշատիչ թռչուններ. Հարլի Քվինի ցնցող պատմությունը»

Մարգո Ռոբին վերադառնում է Հարլի Քվինի դերին, եւ այս անգամ նա ընկերուհիների հետ է:

«Ինքնասպանների ջոկատի» իրադարձություններից հետո Հարլի Քվինը Ջոկերից բաժանվել է: Այդ ընթացքում պատանի Կասանդրա Քեյնը գտնում է հանցավոր պարագլուխ Սեւ Դիմակին պատկանող ալմաստը: Այս պատճառով Հարլին միանում է Սեւ Դեղձանիկին, Որսորդուհուն եւ Ռենե Մոնտոյային՝ Կասանդրային պաշտպանելու համար:

Պրեմիերան՝ փետրվարի 6-ին:

«Ջենթլմեններ»

Գայ Ռիչին մեզ ցույց կտա «իսկական» ջենթլմենների շարժուձեւերը:

Օքսֆորդի տաղանդավոր շրջանավարտը, իր յուրահատուկ խելքն ու աներեւակայելի հանդգնությունը կիրառելով, մտահղացել է հարստանալու անօրինական սխեմա՝ աղքատացած անգլիական արիստոկրատիայի կալվածքների օգտագործմամբ: Սակայն երբ նա որոշում է իր բիզնեսը վաճառել ԱՄՆ-ից միլիարդատերերի ազդեցիկ գերդաստանին, նրա ճանապարհին են հայտնվում ոչ պակաս հմայիչ, բայց դաժան ջենթլմեններ:

Էկրաններին՝ փետրվարի 13-ից:

«Դոկտոր Դուլիթլի զարմանալի ճանապարհորդությունը»

Դոկտոր Դուլիթլը 7 տարի առաջ կնոջը կորցրել էր: Հիմա նա վարում է ճգնավորի կենսակերպ՝ թաքնվելով իր կալվածքի բարձր պատերի հետեւում: Դուլիթլի հավաքածուի էկզոտիկ կենդանիները նրա միակ ընկերակիցներն են:

Բայց երբ անհայտ հիվանդությունը սպառնում է պատանի թագուհու կյանքին, դոկտոր Դուլիթլը ստիպված լքում է իր ապաստարանը եւ անհավանական ճանապարհորդության մեկնում դեպի առասպելական կղզի:

Կինոթատրոններում դիտեք փետրվարի 20-ից:

«Սոնիկը` կինոյում»

Մենք շատ ուրախ ենք Զիմ Քերիի` մեծ կինո վերադառնալու կապակցությամբ: Հուսանք, որ այս կինոնկարը շատ ավելի լավը կլինի, քան «Պոկեմոն. դետեկտիվ Պիկաչուն» համանման ֆիլմը:

Խենթ վառ կապույտ ոզնի Սոնիկը իր նոր լավագույն ընկեր Թոմ Վաչովսկու հետ միասին ծանոթանում է Երկրի վրա կյանքի դժվարություններին եւ դիմակայում չարագործ բժիշկ Ռոբոտնիկին, ով ցանկանում է գերեվարել Սոնիկին եւ օգտագործել նրա անսահման գերունակությունները:

Պրեմիերան՝ փետրվարի 20-ին:

«Ակիմբոյի թնդանոթները»

Վստահ եմ, որ շատերը մտածել են` իսկ ինչ կլիներ, եթե Հարի Փոթերի հերոսը հրազեն ունենար…

Մայլզը սովորական տեսախաղեր ստեղծող էր, մինչեւ նրան չներքաշեցին արյունոտ արկածի մեջ: Անծանոթները ներխուժեցին նրա տուն, ձեռքերին երկու ատրճանակ գամեցին եւ առեւանգեցին նրա ընկերուհուն: Այժմ Մայլզը պետք է կռվի ընդհատակյա գոյատեւման խաղերի անխիղճ չեմպիոնուհի Նիքսի հետ:

Էկրաններին՝ փետրվարի 27-ից:

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE