«Ես շատ եմ սիրում նրա դուստրերին»․ Էշթոն Քաթչերը մեկնաբանել է Դեմի Մուրի սկանդալային հիշողությունները

23:19   4 փետրվարի, 2020

Դերասանուհի Դեմի Մուրը անցյալ տարի ներկայացրել է ինքնակենսագրականի մասին պատմող գիրքը, որը պայթած ռումբի արդյունք է տվել: Հոլիվուդյան աստղը պատմել է, թե ինչպես է Բրյուս Ուիլիսի հետ ամուսնալուծությունից հետո սիրավեպ սկսել երիտասարդ դերասան Էշթոն Քաթչերի հետ եւ անհաջողություն, դավաճանություն ապրել ու նույնիսկ նրան պահելու համար խմբակային սեքսով զբաղվել:

Картинки по запросу

Չնայած լրագրողների հարցերին՝ դերասանը ոչ մի կերպ չի մեկնաբանել Մուրի աղմկահարույց հայտարարությունները, սակայն այսօր որոշել է խախտել լռությունը։  Նա հայտարարել է, որ ատելություն չի տածում առաջին կնոջ նկատմամբ, ում հետ ամուսնացած է եղել ութ տարի։

Картинки по запросу

«Մենք այլեւս միասին ժամանակ չենք անցկացնում։ Ամեն ինչ լավ է», - նշել է Էշթոնը։

Չնայած դրան, Քաթչերը փորձում է չմոռանալ իր դուստրերի մասին, որոնք այլ տղամարդուց են։ Նա դեռեւս ակտիվ կապ է պահպանում Ռումերի, Տալլուլիի եւ Սկաուտի հետ։

«Ես շատ եմ սիրում նրա դուստրերին», – պնդում է Հոլիվուդի աստղը։

Լուսանկարները՝ Getty images



© NEWS.am STYLE