20:09 4 փետրվարի, 2020Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին ամբողջությամբ սեւ հագուստ է կրում։ Նա նախապատվություն է տվել պարզ սանրվածքին եւ արտահայտիչ շպարով է, որն ընդգծել է գեղեցկությունը։ «Սեւ ժպիտ»,- հրապարակումն անգլերենով մակագրել է Լիան։ Հետեւորդները շտապել են դրական մեկնաբանություններ գրել՝ նշելով, որ սեւը նրան շատ է սազում։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լիան բաց գույնի ջինսե տաբատ էր կրում եւ սպիտակ շապիկ։ Նա ոճային պիջակ էր ընտրել, նախապատվություն տվել բարձրակրունկ կոշիկներին։ Դերասանուհին կադրերը չէր մեկնաբանել, փոխարենը հետեւորդները հաճոյախոսություններ էին գրել նրան. «Հրաշք աղջիկ»