Սեւ ու սպիտակ. Իսպանիայի թագուհու գործնական կերպարը

21:41   4 փետրվարի, 2020

Իսպանիայի լետիցիա թագուհին մասնակցել է «Քաղցկեղի տնտեսական ու սոցիալական ազդեցությունն Իսպանիայում» բժշկական ֆորումին ու նույնիսկ հանդես եկել ելույթով։

Միջոցառումը որոշակի դրես-կոդ չէր ենթադրում, սակայն վառ գույներոն ու պրինտերը տեղին չէին լինի։ Այդ պատճառով թագուհին ընտրություն է կատարել հօգուտ ստուգված դասականի՝ սպիտակ ու սեւ։ Լետիցիան կաշվե շրջազգեստը համադրել է ասիմետրիկ ձեւվածքով բլուզի, պայուսակի ու սեւ բարձրակրունկների հետ։  

Աղբյուրը՝ Elle

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE