Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան Ջիգարխանյանի հարազատներին մեղադրել է կեղծավորության մեջ

11:17   5 փետրվարի, 2020

Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հայատարարել է, որ Արմեն Ջիգարխանյանի մերձավորները փորձում են նրա անվան շնորհիվ հարստանալ. նա վստահ է, որ արտիստի շրջապատն անկեղծ չէ։

Վերջերս հայտնի դերասանի խորթ որդին Instagram-ում հոր մասնակցությամբ մի քանի հրապարակում է արել։ Կադրերում 84-ամյա Արմեն Բորիսովիչը հարազատների ընկերակցությամբ թեյ է խմում։ Տեսանյութում կարելի է նկատել արտիստի նախկին կնոջը՝ Տատյանա Վլասովային, ինչպես նաեւ Ստեփան Ջիգարխանյանի ընտրյալին՝ Օլգա Մարտինովային։

Ընտանեկան ճաշկերույթը մեկնաբանել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի նախկին կինը։ Վիտալինան կարծում է, որ նրան օգտագործում են՝ որպես ինչ-որ մեկի պատվախնդրության ապացույց։ «Ես հրաշալի հասկանում եմ, որ Տատյանա Սերգեեւնան եւ Ստեփանն այդ կերպ փորձում են ինքնահաստատվել»,- պնդում է դաշնակահարուհին։

Ցիմբալյուկ-Ռոմանոսվկայայի կարծիքով՝ թեեւ Ստեփանը հորը հյուր է եկել, իրականում տեսանյութում ներկաներին Ջիգարխանյանն այնքան էլ հետաքրքիր չէ։ Նա վստահ է, որ այժմ դերասանը խնամքի եւ սովորական կենսաձեւի կարիք ունի։

Վիտալինան հիշեցրել է նաեւ իր վաստակի մասին, որի շնորհիվ վերջին տարիներին դերասանն արգասաբեր աշխատել է։ «Ես նրան շատ տարիներ եմ նվիրել, եւ նա հաջողակ էր ու պահանջված։ Չէր կարող ապրել առանց թատրոնի։ Իսկ հիմա ոչ ոքի հարկավոր չէ եւ ապրում է խնամողի հետ»,- Teleprogramma.pro-ի հետ զրույցում ասել է դաշնակարահուհին։

Ուկրաինացի դաշնակահարուհին, սակայն, ոչ մի բառ չի ասել այն մասին, թե ինչպես է փչացրել Արմեն Բորսովիչի առողջությունը, ինչպես է կիսել ունեցվածքը, թատրոնում ինտրիգներ սարքել, գովազդվել հայտնի արտիստի հետ ամուսնություն ու ամուսնալուծության միջոցով։



© NEWS.am STYLE