Լուսանկարներ, շատ լուսանկարներ. Էմիլի Ռատակովսկին ուրախացրել է նոր ֆոտոշարքով

10:33   5 փետրվարի, 2020

Էմիլի Ռատակովսկին երկրպագուներին ուրախացրել է անկեղծ լուսանկարների շարքով։ Աստղը մի քանի անկեղծ կերպար է փորձել։

Ամերիկացի մոդելը ֆոտոշարք է կազմակերպել իր լոգասենյակում։ Էմիլին բաց գույնի oversize բլուզ է կրել եւ սեւ ներքնազգեստ։ Նա արձակել է երկար մազերը եւ զուսպ դիամահարդարում ընտրել ու ... լոգասենյակ գնացել։

Մոդելը նաեւ լուսանկարներ է հրապարակել իր INAMORATA ներքնազգեստի ապրանքանիշի գովազդային արշավից։ Նա բաց գույմի բլուզ է կրել եւ բարձր գոտիով սեւ, կաշվե տաբատ։ Casual կերպարը մոդելը լրացրել է ոսկեգույն զարդերով՝ ականջօղեր եւ մատանիներ։

Ռատակովսկին նաեւ ցույց է տվել՝ ինչպես գայթակղիչ տեսք ունենալ սպորտային կերպարում։ Նա նախապատվություն է տվել սեւ հագուստին՝ կարճ բլուզ, հեծանվային շորտեր։ Էմիլին արձակել է մազերը եւ նյուդ երանգի դիմահարդարում ընտրել։

Երկրպագուները ոգեւորությամբ են արձագանքել մոդելի լուսանկարներին։ Շատերը նշել են, որ երեք կերպարներն էլ շատ են սազում մոդելին։

«Գեղեցկություն», «Դու միշտ այնպես ես լուսանկարվում, կարծես տեսախցիկի հետ յուրօրինակ կապ է սկսվում», «Հագուստը հիասքանչ է։ Միայն թե ձգտիր առաջինով փողոց դուրս չգալ», «Շքեղ տեսք ունես։ Շարունակիր այդպես»,- մեկնաբանել են հետեւորդները։

Աղբյուրը՝ Cosmo, Instagram



© NEWS.am STYLE