«Դոմ 2»-ի հաղորդավար Անդրեյ Չերկասովն արտասվել է՝ իմանալով ապագա երեխայի սեռը (վիդեո)

12:11   5 փետրվարի, 2020

«Դոմ 2»-ի հաղորդավար Անդրեյ Չերկասովը մի քանի ամիս անց հայր կդառնա։ Երեխայի սեռը վերջապես հայտնելու նպատակով կինը՝ Քրիստինան, նրա համար անհավանական անակնկալ է պատրաստել։

Андрей Черкасов заплакал, узнав пол будущего ребенка: трогательное видео

Նա իմացել է երեխայի սեռն ու Անդրեյին դրա մասին հայտնելու յուրօրինակ ձեւ ընտրել։ Շիկահերն ամուսնուն փուչիկ է տվել, որի մեջ թղթեր էին։ Չերկասովը պետք է պայթեցներ փուչիկն ու դրանց գույնով իմանար երեխայի սեռը։ Ամուսինները տեսագրել են հուզիչ պահը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Андрей Черкасов (@cherkasov119)

Անդրեյը շատ էր հուզվում։ Տեսնելով կապույտ գույնի թղթերը՝ հեռուստանախագծի հաղորդավարը չի կարողացել զսպել հույզերը։

«Որքան երջանիկ եմ։ Յուրաքանչյուր տղամարդու մաղթում եմ զգալ այս անմոռանալի հույզերը։ Յուրաքանչյուր կնոջ ցանկանում եմ իրականացնել սիրելի տղամարդու երազանքը»,- հուզիչ տեսանյութը մակագրել է Անդրեյը։



© NEWS.am STYLE