Սելենա Գոմեսը կոսմետիկայի ապրանքանիշ է թողարկել

13:12   5 փետրվարի, 2020

Երգչուհի Սելենա Գոմեսը միացել է հայտնիների շարքին, որոնք կոսմետիկայի ու խնամքի միջոցների շարք են թողարկել։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Selena Gomez (@selenagomez)

Այն ստացել է «Rare Beauty» անունը՝ ի պատիվ երգչուհու նոր ալբոմի։ Առայժմ հայտնի չէ՝ թե ապրանքնիշի ներքո ինչ արտադրանք կթողարկի Սելենան, սակայն հաղորդվում է, որ դա դիմահարդարման համար կոսմետիկա կլինի։

«Յուրահատուկ լինել նշանակում է ինքդ քեզ հետ հարմար զգալ։ Ես դադարել եմ իդեալական լինել։ Ես պարզապես ցանկանում եմ լինել այնպիսին, ինչպիսին կամ»,- ապրանքանիշի առաքելությունը բացատրել է Սելենան։ Կոսմետիկան հնարավոր կլինի ձեռք բերել այս ամռանը Հյուսիսային Ամերիկայում՝ Sephora խանութներում։

Աղբյուրը՝ Blueprint



© NEWS.am STYLE