Հմայիչ. Մարիամ Ալեքսանյանի լուսանկարը

12:39   5 փետրվարի, 2020

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված է ավտոմեքենայում։ Նա սպիտակ վերնաշապիկ է ընտրել, որը համադրել է գլխաշորի հետ։ Մարիամը նախապատվություն է տվել մեղմ շպարին, իսկ կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ վզնոցներ։

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին վանդակավոր զգեստ էր կրում, որը համադրել էր սեւ գոտու հետ։ Մարիամն արձակել էր մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ «Ատում եմ ցուրտը։ Ես ջերմություն եմ սիրում, արեւ, պայծառ եղանակ: Ես ձմռանը արջի նման քնում եմ: Ոչինչ չեմ ուզում անել, միայն քնել: Սառնությունը իմը չէ: Սիրելի եղանակիս համապատասխան մարդ եմ: Ես բնավորությամբ էլ սառը չեմ: Իսկ եթե զգացիք, որ սառն եմ, կխնդրեմ պատասխանը Ձեր մեջ փնտրել։ Իսկ ո՞ր եղանակն ես դու սիրում»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE