Քրիստինա Եղոյանի լուսանկարն ԱՄՆ-ից

18:37   5 փետրվարի, 2020

Երգչուհի Քրիստինա Եղոյանը նոր լուսանկար է հրապարակել, որում casual ոճում է։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում երգչուհին բաց գույնի ջինսե տաբատ է կրում, որը համադրել է սեւ բլուզի հետ։ Նա սպորտային կոշիկներ է ընտրել, սեւ գոտի։ Երգչուհին պարզ սանրվածքով է, արտահայտիչ շպար է ընտրել, կերպարն ամբողջացրել սեւ պայուսակով։

Օրեր առաջ հրապարակված կադրերն արվել էին Կալիֆոռնիայում։ Քրիստինան ամբողջությամբ սեւ հագուստ էր կրում՝ կաշվե տաբատ, սպորտային բլուզ եւ կոշիկներ։ Նա արձակել էր մազերը, որպես աքսեսուար՝ արեւային ակնոց ու պայուսակ ընտրել։ «Սեւ հագուստի սիրահարներ ունե ՞մ իմ հետեւորդներում»,- հարցրել էր նա։



© NEWS.am STYLE