Կիանու Ռիվզը հայտնվել է պատմության մասին ուկրաինական դասագրքում. նա 1932-ի լուսանկարում սենդվիչ է ուտում

14:39   5 փետրվարի, 2020

Ուկրաինական «Համաշխարհային պատմություն» գրքում, որը նախատեսված է տասներորդ դասարանի համար, գտել են «Ընթրիք երկնաքերի վրա» լուսանկարի՝ ֆոտոշոփի ենթարկված տարբերակը, որի վրա պատկերված է ամերիկացի դերասանի Կիանու Ռիվզը, հայտնում է Ukraina.ru-ն։

Image

Լուսանկարում, որը կարելի է գտնել դասագրքի 58-րդ էջում, Ռիվզն ընթրում է աշխատավորների հետ, որոնք Ռոքֆելեր պլազա երկնաքերի շինանարության ընթացքում նստել են հեծանի վրա։ Լուսանկարն օգտագործվել է՝ Առաջին համաշխարհային պատերազմից հետո աշխարհում ԱՄՆ կարգավիճակի փոփոխության վերաբերյալ գլուխը պատկերազարդելու համար։

Картинки по запросу

Համաշխարհային պատմության վերաբերյալ դասագիրքը հրատարակվել է 2018թ.-ին եւ հավանության է արժանացել Ուկրաինայի կրթության նախարարության կողմից։ Ձեռնարկը, որի հեղինակը Իգոր Շուպակն է, հրատարակվել է պետական բյուջեի հաշվին։

Լուսանկարները՝ Getty images



© NEWS.am STYLE