«Կանադայում ձանձրալի է». Մադոննան արքայազն Հարիին ու Մեգան Մարքլին առաջարկել է վարձակալել Նյու Յորքում գտնվող իր բնակարանը

19:39   5 փետրվարի, 2020

Երգչուհի Մադոննան արքայազն Հարիին եւ Մեգան Մարքլին, որոնք թագավորական լիազորություններից հրաժարվելուց հետո մեկնել են Կանդա, առաջարկել է ավելի լավ տարբերակ քննարկել։ Նա վստահ է, որ Նյու Յորքում գտնվող իր բնակարանն ավելի շատ կհամապատասխանի դուքսերին։

Իր կողմից հրապարակված հոլովակում նա նստած է հայելու առաջ եւ պատրաստվում է ելույթին ու պատմում իր բնակարանի առավելությունների մասին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Madonna (@madonna)

«Մի վազեք Կանադա, այնտեղ այնքան ձանձրալի է։ Ես ձեզ թույլ կտամ վարձակալել Ուեսթ Սայդում գտնվող իմ բնակարանը։ Դրանում երկու ննջասենյակ կա, պատուհանից լավագույն տեսարանն է բացվում դեպի Մանհեթեն, պատշգամբ կա։ Սա լավագույն առաջարկն է։ Բուքինգհեմյան պալատը չի կարող մրցակցել Սենթրալ-Փարկ-Ուեսթ թաղամասի հետ»,- ասում է Մադոննան։ Ապա կադրում լսվող տղամարդու ձայնը նշում է, որ Սենթրալ-Փարկ-Ուեսթում տեսարանները, միանշանակ, լավագույնն են։ «Այո՛, հաստատ։ Բազմաթիվ տղաներ կան, որոնք բրդյա գլխարկներ են կրում»,- պատասխանում է փոփ աստղը։

Меган Маркл и принц Гарри

Հրապարակման մեկնաբանություններում Մադոննան ուղիղ հարց է տալիս. «Ցանկանո՞ւմ են արդյոք Մեգանն ու արքայազն Հարին վարձակալել իմ բնակարանը»։ Որոշ օգտատերեր բացասական մեկնաբանություններ են գրել։ Նրանք հայտարարել են, որ հենց Մադոննան է «ձանձրալի» եւ հիշեցրել, որ երգչուհու մայրը ֆրանկոկանադացի է։

Լուսանկարները՝ Instagram, Getty Images



© NEWS.am STYLE