Ամերիկյան կինոակադեմիան մրցանակաբաշխությունից մեկ շաբաթ առաջ պատահականորեն հայտարերել է «Օսկար»-ի հաղթողներին

17:41   5 փետրվարի, 2020

Ամերիկյան կինոակադեմիայի Twitter-ի պաշտոնական էջում լուսանկար է հրապարակվել «Օսկար 2020» մրցանակաբաշխության հաղթողների անունների պատկերով. «Դոլբի» թատրոնում պաշտոնական արարողությունից մեկ շաբաթ առաջ։ Ըստ «My Oscar Predictions» մակագրությամբ լուսանկարի՝ «Լավագույն ֆիլմ» է ճանաչվել Պոն Չժուն Հոյի «Մակաբույծները» ժապավենը. «Լավագույն ռեժիսոր»՝ Սեմ Մենդեսը («1917»), իսկ «Լավագույն դերասան» եւ «Լավագույն դերասանուհի» անվանակագերում հաղթանակ են տարել Խոակին ֆեիքսը («Ջոկեր») եւ Ռենե Զելվեգերը («Ջուդի»)։

Հրապարակումը կարճ ժամանակ անց ջնջել են, իսկ Ամերիկյան կինոակադեմիայն հայտարարել է. «Մենք ցանկանում էինք, որ «Օսկար»-ի երկրապուգները Twitter-ում անեին իրեն կանխատեսումները եւ կիսվեին դրանով։ Եվ ձեզանից շատերը դա արդեն արել են։ Twiiter-ում կարճ խափանման պատճառով որոշները կարծել են, թե «Օսկար»-ի հավակնորդների կանխատեսումները հրապարակվել են մեր էջում։ Այպես չէ։ Հիմա սխալն ուղղված է։ Եվ կիրակի օրը մենք կհայտնենք՝ ում ենք ընտրել»։ «Օսկար 2020» մրցանակաբաշխության նախօրեին ակադեմիան, իսկապես, հայտնել էր «Oscars Predictions Experience» ֆունկցիայի մասին, որն առաջարկում է ընտրել մրցանակաբաշխության հաղթողներին։

Այս տարի «Օսկար 2020» մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 9-ի լույս 10-ի գիշերը։

Աղբյուրը՝ Blueprint

Լուսանկարը՝ Christopher Polk/Getty Images



© NEWS.am STYLE