Երեւանում բացվել է բացառիկ Dalma Gold Gallery ոսկու սրահը (ֆոտո)

13:40   1 օգոստոսի, 2013

Օգոստոսի մեկին Երեւանի Dalma Garden Mall առեւտրի կենտրոնում կայացավ նոր, բացառիկ Dalma Gold Gallery ոսկու սրահի պաշտոնական բացումը:


Սրահի բացման կապակցությամբ կազմակերպվել էր ինքնատիպ ու գեղեցիկ ձեւավորությամբ  ֆուրշետ, օրինակ, սրահի անվամբ բացառապես մրգերով զարդարված ցուցանակը, կամ էլ Dalma Gold Gallery անվամբ հսկայական դեկորատիվ կնիքը:

Ոչ պակաս տպավորում էր նաեւ սրահի սպիտակի եւ ոսկու երանգներով կատարած նուրբ ու չափազանց ճաշակով դիզայնը՝ միանգամայն տեղին եւ առանց որևէ ավելորդ, ոչ սազական  դետալների: 

«Այսօրվանից գործելու է ոսկու մի ինքնատիպ սրահ: Թե՛ ստեղծված պայմաններով, ու թե՛ ապրանքատեսակի բազմազանությամբ այն շուկայական պայմաններից մեկ քայլ առաջ է: Այստեղ մենք ստեղծել ենք քաղաքակիրթ միջավայր՝ ոսկու առք ու վաճառք կազմակերպելու համար», - բացման արարողությունից առաջ News.am STYLE-ին հայտնեց սրահի գործադիր տնօրեն Անդրանիկ Գալստյանը:

Սրահի գործադիր տնօրենը նաեւ հայտնեց, որ ստեղծված պայմանները կգոհացնեն  թե՛ վաճառողին, եւ թե՛ գնորդին: Նրա խոսքով, սրահը մեծապես տարբերվում է իր յուրահատուկ դիզայնով եւ անվտանգության  պայմանների բարձր որակով:

Նա պատմեց, որ սրահում վաճառվելու են թե հայկական ոսկերիչների աշխատանքները, եւ թե՛միջազգային հանրահայտ բրենդների նմուշներ: Ընդ որում, նրա խոսքով, սրահում կարելի է գնել ոչ միայն նրբաճաշակ զարդեղեն, այլ նաեւ զարդեր, որոնք կարելի է համարել իսկական արվեստի գործեր:

Ա. Գալստյանի խոսքով սրահի ընդհանուր տարածքը կազմում է 3700 քմ, որից 1100 հատկացված է սրահին, իսկ մնացած տարածքը՝ սրահին կից արվեստանոցներին:

Այսպիսով, սրահում կգրծեն 285 տաղավար եւ 11 խանութ-սրահ:

NEWS.am STYLE-ի լրագրողը նաեւ դիմեց Lilie Silver զարդերի խանութների ցանցերի տնօրեն  Լիլի Նավասարդյանին, որը նկարագրեց սրահում ներկայացված զարդերի ոճերը:

Նրա խոսքով, սրահում կարելի է գնել ամենատարբեր ոճերով եւ տեխնիկայով կատարված ոսկե եւ արծաթե զարդեր՝ ցանցահյուսազարդ, էմալապատ, ձուլվածքով…

Լիլի Նավասարդյանը հավելեց, որ սրահը բավական ազատ է նաեւ գնային քաղաքականության հարցում՝ գնորդը կարող է ձեռք բերել 5 000 դրամից մինչեւ շատ ավելի բարձր գների հետաքրքիր ու յուրահատուկ զարդեր՝ 7-8, 10 000 դրամի արժողությամբ եւ ավելին:

NEWS.am STYLE-ի լրագրողը զբոսնեց սրահով եւ իր աչքով տեսավ սրահի բազմազան ընտրանին. նուրբ ու օրիգինալ արծաթե եւ ոսկե իրերը՝ ձեւավորված ամենատարբեր թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերով. ադամանդով, զմրուխտով, նռնաքարով, մարգարիտով, օնիքսով… Ցուցակը կարելի է շարունակել: Ինչպես արդարացի նշեցին սրահի գործադիր տնօրենը եւ առաջին հաճախորդները, շատ շուտով այս սրահը, որն Հայաստանի ոսկու շուկայում նոր էջ կարելի է համարել,  կդառնա Երեւանի ամենասիրված ոսկու կենտրոններից մեկը:

Տեքստը՝ Լիլիթ Պետրոսյանի

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE