«Արմինկա տյոտյա»․ երգչուհու նոր կերպարը

23:39   5 փետրվարի, 2020

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարն ու հումորային գրառում է կատարել։

Instagram-յան էջում հրապարակված կադրում երգչուհին կրում է ճերմակ շապիկ, սեւ պիջակ։ Վարսերը գեղեցիկ հարդարված են, քնքուշ շպարով է։ Ոճային երգչուհու կերպարն ամբողջացրել է ակնոցը։ Իսկ հրապարակմանը կից Արմինկան կատարել է հումորային գրառում․ «Արմինկա տյոտյա»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սեւ հագուստ էր կրում։ Որպես աքսեսուար նա վարդագույն գլխազարդ էր ընտրել եւ արեւային ակնոց։ Կադրում էր հայտնվել նաեւ գեղեցիկ վարդերի մեծ փունջը։ Երգչուհին լուսանկարը չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE