Մահացել է դերասան Քիրք Դուգլասը

10:00   6 փետրվարի, 2020

103 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան Քիրք Դուգլասը, հայտնում է TMZ-ն՝ վկայակոչելով նրա որդու՝ դերասան Մայքլ Դուգլասի խոսքերը:

1996թ.-ին նա կաթված է ստացել:

«Նա ամբողջ աշխարհի համար լեգենդ էր, դերասան կինոյի ոսկե դարից, որն ապրել է մինչեւ իր ոսկե տարիները»,- մեկնաբանել է Մայքլ Դուգլասը:

Քիրք Դուգլասը հայտնի է «Սպարտակ», «Վիկինգներ», «Փառքի արահետներ» եւ այլ ժապավեններով: Նա երեք անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի: 1996թ.-ին Քիրք Դուգլասին պատվավոր «Օսկար» են հանձնել նշանավոր կարիերայի համար:

Աղբյուրը՝ Gazeta.ru

Լուսանկարը՝ Jordan Strauss/Invision/AP



© NEWS.am STYLE