Վառ ու հմայիչ. Լիա Զախարյանի լուսանկարը

10:39   6 փետրվարի, 2020

Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Լիան սեւ ջինսե տաբատ է կրում, որը համադրել է կարմիր շապիկի հետ։ Լիան նապախապտվություն է տվել վառ կոշիկներին՝ կարմիր երկարաճիտներ։ Նա արձակել է մազերն ու նուրբ շպար ընտրել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին ամբողջությամբ սեւ հագուստ էր կրում։ Նա նախապատվություն էր տվել պարզ սանրվածքին եւ արտահայտիչ շպարով էր, որն ընդգծել էր գեղեցկությունը։ «Սեւ ժպիտ»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր Լիան։ Հետեւորդները շտապել էին դրական մեկնաբանություններ գրել՝ նշելով, որ սեւը նրան շատ է սազում։

Գլխավոր լուսանկարը՝ @tyom_akop 



© NEWS.am STYLE