11:41 6 փետրվարի, 2020Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Օլյան սպիտակ շապիկ է կրում, հետաքրքիր վերնազգեստ։ Նա հավաքել է մազերն ու գրեթե շպարված չէ։ Դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել, փոխարենը հետեւորդները հաճոյախոսություններ են արել նրան. «Շատ սիրուն եք»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին ամբողջությամբ սեւ հագուստ էր կրում։ Նա արձակել էր մազերը, մեղմ շպար ընտրել, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ արեւային ակնոց ու նուրբ ականջօղեր։ Օլյայի հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել նրան. «Շապիկի աղջիկը», «ամենասիրուն», «Հոլիվուդ»։
Լուսանկարները՝ @pargev_aydinyan_photography