Սոֆի Մխեյանի լուսանկարը Վիեննայի օդանավակայանից

13:11   6 փետրվարի, 2020

Երգչուհի Սոֆի Մխեյանը նոր լուսանկար է հրապարակել, որում սպորտային կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են Վիեննայի միջազգային օդանավակայանում։ Երգչուհին ջինսե տաբատ է կրում, վարդագույն բլուզ եւ մուգ գունի ժիլետ։ Նա սպորտային կոշիկներ է ընտրել, արձակել մազերը, կերպարն ամբողջացրել արեւային ակնոցով։ «Դեպի Վենետիկ»,- հրապարակումը մակագրել է նա։

Օրեր առաջ երգչուհին ներկայացել էր ձմեռային կերպարում։ Սոֆին սեւ վերնաշապիկ էր կրում, ջինսե տաբատ, երկար սեւ երանգի վերարկու։ Երգչուհին արեւային ակնոց էր կրում, կերպարն ամբողջացրել էին երկարաճիտները։ Հրապարակմանը կից երգչուհին դիմել էր հետեւորդներին․ «Բարի լույս մարդիկ... ասում են դրսում ձյուն է գալիս, բայց ես դեռ չեմ տեսել, արթնացել եմ այ սենց տրամադրությամբ, պատրաստվում եմ հարազատ մարդկանց այսօր պինդ գրկել ու ասել, որ անսահմա՜ն սիրում եմ իրանց. նույնն էլ Ձեզ եմ խորհուրդ տալիս»։



© NEWS.am STYLE