«Մեր հարաբերությունների մեջ փոփոխություն կա». Գեւորգ Մկրտչյանն ու Իրինա Այվազյանը մեկնաբանում են իրենց սիրավեպի մասին լուրերը

12:08   6 փետրվարի, 2020

Երգիչ Գեւորգ Մկրտչյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Անհասցե ծնվածները» սերիալում, ու դերասանուհի Իրինա Այվազյանն օրերս միասին Սոչի էին մեկնել: Նրանց համատեղ լուսանկարները երկրպագուների կողմից տարբեր հարցադրումների առիթ են դարձել: Իսկ երեկ Գեւորգը Instagram-ի էջում Իրինայի հետ նոր լուսանկար է հրապարակել` այն մեկնաբանելով` «Իմ»:

NEWS.am STYLE-ը կապ հաստատեց Գեւորգի հետ պարզելու` ի՞նչ հարաբերությունների մեջ են Իրինայի հետ եւ արդյոք ճի՞շտ են խոսակցություններն այն մասին, թե նրանց միջեւ սիրավեպ կա:

«Իմ ու Իրինայի հարաբերությունների մեջ փոփոխության կա, բայց թե ինչ, թող մնա գաղտնիք»,-նշեց երգիչը:

Թեմայի շուրջ զրուցեցինք նաեւ Իրինայի հետ:

«Գեւորգը գործնական հրավերով Սոչի էր մեկնել, ես էլ մեկնել էի նրա հետ, բայց չեմ ուզում մեկնաբանել ավելին: Երբ ժամանակը գա, բոլորը հստակ կիմանան այդ մասին»,-պարզաբանեց դերասանուհին:

Անձնականի մասին երգիչն ու դերասանուին ավելին չցանկացան մեկնաբանել, սակայն Գեւորգը տեղեկացրեց, որ Սոչիում նոր երգով մասնակցել է կորպորատիվ միջոցառման, եւ այն շուտով կներկայացնի հանրությանը:

Սյունե Առաքելյան

 



© NEWS.am STYLE